- Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) կողմից աջակցվող այս ծրագիրը կվերավարկավորվի տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով՝ Գերմանահայկական հիմնադրամի աջակցությամբ։
- Ֆինանսավորումը կաջակցի Երևանից դուրս գործող բիզնեսներին, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին և կանաչ ներդրումներին։
- Ակնկալվում է, որ այս վարկից կօգտվեն մոտ 500 ձեռնարկություն, ինչը կնպաստի մոտ 14 000 աշխատատեղերի պահմանմանը։
Եվրոպական ներդրումային բանկի զարգացման թևը՝ EIB Global-ը, ստորագրել է 100 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) և միջին կապիտալով ընկերությունների ֆինանսական հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Պայմանագիրը, որը ստորագրվել է Երևանում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և EIB Global-ի բաժնի ղեկավար Մարիոն Հոենիկեի կողմից, իրականացվում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) աջակցության շրջանակում։
Միջոցները կուղղվեն ՀՀկենտրոնական բանկի միջոցով և կտրամադրվեն համապատասխան ընկերություններին՝ մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Կանխատեսվում է, որ Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը կաջակցի մոտ 500 ձեռնարկությունների և կպահպանի մոտ 14 000 աշխատատեղ։ Ֆինանսավորման առնվազն 45%-ը կուղղվի Երևանից դուրս գտնվող նախագծերի ֆինանսավորմանը, առնվազն 30%-ը՝ կանանց ձեռներեցության ֆինանսավորմանը, իսկ առնվազն 40%-ը՝ կանաչ նախագծերին։
Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Եվրոպական Միության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական աճը, դիմակայունությունը և կայուն զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով ավելի լուսավոր ապագա երկրի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և միջին կապիտալի ընկերությունների համար։ Այն նաև համահունչ է Հայաստանի դիմակայունության և աճի ծրագրին, որը ներկայացվել է նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի կողմից՝ 2024 թվականի ապրիլին, մասնավորապես ծրագրի երկրորդ առաջնահերթությունը՝ ներդնելով կապի ապահովման և բիզնեսների ոլորտներում։
Այս գործարքը հիմնվում է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով տրամադրված Եվրոպական ներդրումային բանկի նախորդ չորս վարկային գծերի վրա ՝ ընդհանուր 220 միլիոն եվրոյի չափով, որոնք ընդլայնել են հայաստանյան միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը և ամրապնդել տնտեսական դիմակայունությունը։
Եվրոպական հանձնաժողովի DG ENEST-ի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրենը նշել է․
«Հայաստանի ՄՓՄՁ-ների աջակցությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ․ այն հանդիսանում է ԵՄ Դիմակայունության և աճի նախագծի հիմնաքարերից մեկը՝ նպաստելով կառուցել ավելի ուժեղ, ավելի բազմազան և ապագային պատրաստ հայկական տնտեսություն, ինչը վերջնականապես Հայաստանը ավելի է մոտեցնում Եվրոպական Միությանը»։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հավելեց․
«Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագիրը հնարավորություն կտա հարյուրավոր հայկական բիզնեսների ստանալ մատչելի ֆինանսավորում։ Տարածաշրջանային զարգացման, գենդերային հավասարության և կանաչ նախագծերի վրա շեշտադրումը արտահայտում է մեր համատեղ առաջնահերթությունները և կիրառելի օգուտներ է բերում մարդկանց և համայնքների համար»։
ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով վերահսկում է Բանկի գործունեությունը Հայաստանում, ասել է.
«Այսօր, Եվրոպական Միության աջակցությամբ, մենք հինգերորդ վարկն ենք տրամադրում Հայաստանի Կենտրոնական բանկին, որը Եվրոպական ներդրումային բանկի արժեքավոր և վաղեմի գործընկեր է։ Այս գործարքը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական դիմակայունություն՝ ապահովելով հուսալի ֆինանսավորում փոքր բիզնեսների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախաձեռնություններին։ Աջակցելով սահմանափակ ֆինանսավորում ունեցող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ մեր ջանքերը կնպաստեն ավելի ներառական և կայուն տնտեսության ձևավորմանը ամբողջ Հայաստանում։»
Հայաստանի կենտրոնական բանկի նապագահ Մարտին Գալստյանը նշել է․
«Մեր համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ զգալիորեն ընդլայնել է ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՓՄՁ-ների համար։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի հաջողությունը, որը հիմնականում աջակցել է արտադրության ոլորտի ՓՄՁ-ներին, կազմելով ընդհանուր ֆինանսավորման ավելի քան 70%-ը և ստեղծելով մոտ 1450 նոր աշխատատեղ, այս նոր 100 միլիոն եվրոյի վարկային ծրագիրն էլ ավելի կուժեղացնի մեր ջանքերը՝ ուղղված կանաչ նախագծերում ներդրումներ կատարող բիզնեսների աջակցությանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը և տարածաշրջանային զարգացմանը»։
Այս Ծրագրի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական բանկը միջոցներ կհատկացնի գործընկեր ֆինանսական կազմակերպություններին՝ համաձայն ծրագրի չափանիշների և նպատակների, ապահովելով ֆինանսավորման արդյունավետ տրամադրումը համապատասխան ՓՄՁ-ներին և միջին կապիտալով ընկերություններին ամբողջ Հայաստանում։
Նախապատմություն
EIB Global-ի մասին
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության երկարաժամկետ վարկային հաստատություն է, որը պատկանում է ԵՄ անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ներդրումներ, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակներին։ EIB Global-ը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանումն է, որը նպատակ ունի բարձրացնել միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը։ «Team Europe»-ի նախաձեռնության շրջանակներում EIB Global-ը խթանում է ամուր գործընկերություններ զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ և ամբողջ աշխարհում իր գրասենյակների միջոցով ավելի է մոտեցնում EIB Group-ը մարդկանց, ընկերություններին և հաստատություններին։
EIB Global provides €100 million to support Armenian micro and small businesses
©EIB
Download original
EIB Global provides €100 million to support Armenian micro and small businesses
©EIB
Download original
EIB Global provides €100 million to support Armenian micro and small businesses
©EIB
Download original